Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Դիլիջանի մի շարք հասցեների և Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի մի հատվածի գազամատակարարումը

 

Գործող ցանցին գազատարի ներմիացման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան և Գայի փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Թամրազյան և թոռներ», «Վ.Ղալումյան», «Մանարս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղի Վարդենիսյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով