Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին. Mediaport

 

Mediaport-ի տեղեկություններով՝ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո երեկ կազմակերպված համերգին, որի ընթացքում հնչեց Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ համերգը կայացավ կիսադատարկ դահլիճում, քանի որ համերգից առաջ սոցցանցում ֆլեշմոբ սկսվեց, ըստ որի՝ Արցախը հանձնած Փաշինյանի հրավերն ընդելով ներկաները դառնում են նրա հանցակիցը:

Հրավիրյալների մեծ մասը՝ բացառությամբ Փաշինյանի թիմակիցների, ներկա չեղան համերգին, իսկ դահլիճի դատարկությունը քողարկելու համար նստեցրել էին անվտանգության աշխատակիցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով