Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ․ Միքայել Մինասյանը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո: Հույս ունեմ, որ ԱՄՆ Սենատն ու Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտան և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ այս տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,

կեցցե՜ ամերիկահայ կազմակերպությունները,

կեցցե՜ ամերիկահայ համայնքը,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

կեցցե՜ ՀՅԴ-ն:

Աստված պահապան հայ ժողովրդին»:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով