Թուրքիան դուրս է մնացել «F-35»-ի ուսուցման ծրագրից եւս.«Հայաստանի Հանրապետություն»

«Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է թողել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ուսուցման ծրագրից։ «C-400-ն անհամատեղելի է F-35- ի հետ, եւ Թուրքիան հեռացվել է այդ ծրագրից: Մենք շարունակում ենք առաջ շարժվել Թուրքիային F-35-ի մասով գործընկերությունից պաշտոնապես հեռացնելու գործընթացով, ինչպես հայտարարվել էր 2019-ի հուլիսին»,- «Al Arabiya English»-ին ասել է Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Ջեսիկա Մաքսվելը: Այսպիսով, Պենտագոնը դադարեցնում է Թուրքիայի հետ 2007 թ. հունվարի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, իսկ մյուս 8 գործընկերների հետ պայմանագիրը նորացվել է:
Հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մշակման եւ արտադրության ծրագրից Անկարային բացառելու ֆոնին թուրք կոնստրուկտորներն ու ինժեներներն ակտիվացրել են անօդաչու ռազմական ինքնաթիռ ստեղծելու նախագծի աշխատանքը: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում թուրքական կողմը փորձում է հավասարակշռել ռազմարդյունաբերության ոլորտում առաջացող բացը, իսկ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բայրաքթարների ունեցած դերը, կարծես թե, ինքնավստահություն է հաղորդել վերջիններիս»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով