«Թռնեք վերև կամ իջնեք ցած, միևնույն է, Պատմահայր Խորենացին գրելու է ձեր մասին…».Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

Պատմահայր Մովսես Խորենացին այսպես է նկարագրել դավաճան Մերուժան Արծրունու պատժի ի կատար ածումը.
«Հայոց Սմբատ սպարապետը աճապարելով հասաւ նրա մօտ, նրա հետ եղող զօրքերը կոտորեց և այն թշուառականին ձերբակալեց եղեգնուտի ափին:… Նա շամփուրը տաքացնելով երկու փաթ բոլորեց պսակի ձևով և շիկացնելով ասաց. «Քեզ պսակում եմ, Մերուժան, որովհետև դու ձգտում էիր հայոց վրայ թագաւորելու և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրենի իշխանութեան կարգով»: Եւ կրակի նման կեծը դրեց Մերուժանի գլխին, և այսպէս այն չարը սատկեց:
Ասածս ինչ է, թռնեք վերև կամ իջնեք ցած, միևնույն է, Պատմահայր Խորենացին գրելու է ձեր մասին…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով