Թմրանյութի անկաշկանդ առքուվաճառք՝ Տելեգրամ հավելվածում. ինչ են բացահայտել իրավապահները

 

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում մի խումբ քաղաքացիներ եւ հայտնում են, որ տեւական ժամանակ է, ինչ նկատում են, որ մի խումբ երիտասարդներ «Տելեգրամ» հավելվածի միջոցով անկաշկանդ միմյանց թմրանյութ են վաճառում: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները խնդրից տեղյակ են, եւ անգամ կան հարուցված քրեական գործեր ու քրեկան գործով կոնկրետ մեղադրյալներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, Ադամ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործող/ նյութերի մասին 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի և ՀՀ Կառավարության 2010թ. մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, այն է` չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի շրջանառություն իրականացնելու` թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, առանց իրացնելու նպատակի` անձնական օգտագործման համար, 2020 թվականի հուլիսի 16-ին համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով անհայտ անձից 14.509 ՀՀ դրամին համարժեք 30 ԱՄՆ դոլար գումարով ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափի` 0.07 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Սակայն 2020 թվականի հուլիսի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարվելուց հետո հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց էընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

Հայկ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման պահանջները, 2020 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով ոմն «Շաման» անունով օգտատիրոջը 20.000 ՀՀ դրամ գումար փոխանցելով, նշված գումարի դիմաց իր անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել Երևան քաղաքի, Ավան, Մարշալ Բաբաջանյան փողոցի 179/2 հասցեի հարակից վայրում թաքցված ընդհանուրը խոշոր չափերի՝ 22.1 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որից 20.02 գրամ քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցը պահել է իր մոտ, ինչը հայտնաբերվել և վերցվել է 30.12.2020 թվականին նրան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկելուց հետո անձնական խուզարկությամբ և ավտոմեքենան որպես դեպքի վայրի զննությամբ ընթացքում, իսկ 2.08 գրամ քաշով «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 25.01.2021թ. Հայկ Այվազյանի բնակության վայրի խուզարկությամբ:

Մանրամասները  armlur.am  կայքում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով