Թբիլիսյան խճուղում բախվել են Mercedes-ը, Nissan Teana-ն, Toyota Platz-ն ու ВАЗ 2170-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

 

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 08։40-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22 հասցեի դիմաց բախվել են Nissan Teana, Mercedes, Toyota Platz և ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բախման հետևանքով ՎԱԶ 2170-ը գլխիվայր շրջվել է։

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով