Տեսեք վաղը կապիտուլյանտը ո՞նց է գլուխ գովալու մի բանի մասին,ինչի հետ ինքը որևէ աղերս չունի.Վահան Բաբայանը`Փաշինյանին

Ամերիկացի քաղաքական գործիչ, նախկին արտաքին քաղաքականության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Սամանտա Փաուերը իր թվիթերում մի լուսանկար է հրապարակել,որտեղ ՀՀ 3-րդ Սերժ Սարգսյանն է և արդեն ներկա ԱՄՆ նախագահ Բայդենը և կից գրառում արել, որում նշվում է․
«Այն ժամանակ դեռևս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ Վաշինգտոնի Ազգային Տաճարում մասնակցեցինք 100-ամյա տարելիցի պատարագին։ Այդ երեկո Բայդենն ինձ ասաց, որ եթե ինքը երբևէ ի պաշտոնե ունենա դրա իրավունքը, ապա կճանարի Հայոց ցեղասպանությունը։ Այսօր, որպես ԱՄՆ նախագահ,նա հենց այդպես էլ վարվեց»։
Հիմա պետք է բոլորը հասկանան,որ այս քայլը առաջին հերթին իհարկե մեր Սփյուռքի կառույցների կատարած աշխատանքի արդյունք է,բայց եթե չլիներ ժամանակին Սերժ Սարգսյանի հսկայական դիվանագիտական աշխատանքը նման արդյունք այսօր չեր լինի:Ինչպես շատ հարցերում ցավալի է,որ Սերժ Սարգսյանի կատարած գործերը և արածները մարդիկ ծափերով ընդունում են,բայց մոռանում,թե ով էր ի վերջո այդ ամենը արել հանուն մեր ժողովրդի և պետության:
Տեսեք վաղը կապիտուլյանտը ո՞նց է գլուխ գովալու մի բանի մասին,ինչի հետ ինքը որևէ աղերս չունի: Նա մի անգամ է մեծ հաջողություն գրանցել լինելով ԱՄՆ -ում վազելով արագ քայել է Թրամպի կողքով,որ մի լուսանկար գոնե ունենա:Դա նրա կյանքի միակ պահն է եղել,երբ մոտ է եղել ամերիկյան բարձրագույն ղեկավարությանը:

 

Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան  Բաբայանի ֆեյսբուքյան էջից;

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով