ՃՏՊ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1987 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1978 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1953 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, 3 տուժածներ տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով