ՃՏՊ Թբիլիսյան խճուղում. կա տուժած

Ապրիլի 17-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ-ի դիմաց, բախվել են «Toyota Platz», «Mercedes-Benz C320» և «Lada Priora» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով