Ճապոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին

 

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Մասանորիին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական բազմաոլորտ համագործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի հարստացմանը:

Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել ավանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց ճապոնական կողմին՝ Covid-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հասցեագրման ուղղությամբ ցուցաբերված աջակցության համար:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն անդրադարձան տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցերի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով