Ծա­ռու­կյա­նի առա­ջար­կը մեծ աժի­ո­տաժ է առա­ջաց­րել. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մենք տեղեկացրել ենք, որ արդեն պատրաստ է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որը, մեր տեղեկություններով, անձամբ կազմել է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Եվ ահա, նախօրեին Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ և ներկայացրել ծրագրի նախնական տարբերակի դրույթներից մի քանիսը, որոնք վերաբերում են ուսանողներին և երիտասարդներին: Հանդիպման ժամանակ մասնավորաբար խոսվել է ուսման վարձերի մասին, որն այսօր մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկն է: Ծառուկյանն ասել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է այնպիսի համակարգ, որը գործում է եվրոպական մի շարք երկրներում, երբ պետությունը պայմանագիր է կնքում ուսանողի հետ, ապահովում է վերջինիս կրթությունը, ապա և աշխատանքը, իսկ ուսանողն ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում կմարի այդ պարտքը: Սա հնարավորություն կտա, որ սոցիալական վիճակի պատճառով որևէ մեկը չզրկվի կրթությունից, մյուս կողմից՝ մարդիկ ստիպված չեն լինի բարձր տոկոսներով վարկեր ձևակերպել ուսման վարձը վճարելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գաղափարը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն ներկայիս ուսանողների ու նրանց ծնողների, այլև նրանց շրջանում, որոնց զավակները առաջիկա տարիներին ուսանող են դառնալու:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ն շատ լուրջ է նախապատրաստվել քարոզարշավին, անակնկալներ են լինելու։ Իսկ թե ինչ անակնկալներ` այս պահին հրաժարվում են բացել փակագծերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով