Տարաձայնություններ՝ ՔՊ-ի ներկայացուցիչների և «Առաքելություն» կուսակցության անդամների միջեւ․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ են առաջացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների եւ «Առաքելություն» կուսակցության անդամների միջեւ: Բանն այն է, որ այս երկու կուսակցությունները խորհրդարանում ներկայանում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներքո, ու երբ ապրիլի 23-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվեց «Առաքելություն» կուսակցության խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, խմբակցության մի քանի պատգամավորների եւ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների հետ լեզվակռիվ է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք տեղեկացանք, որ «Առաքելության» ներկայացուցիչները իմքայլականներին մեղադրել են երկիրը վատ կառավարելու, տարբեր հարցերում թերանալու, խնդիրները լուծել չկարողանալու համար: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ պատգամավորների թվում են Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանը, Կորյուն Մկրտչյանը, որոնք իրենց գործունեության ընթացքում առանձնապես ակտիվությամբ աչքի չեն ընկել: Իշխանական թեւն էլ փորձել է հասկացնել, որ իրենք միմյանցից չեն բաժանվում, այլ հրաժարականը հնարք է, ու իրենք կրկին ստիպված կլինեն միմյանց հետ նույն ճամբարում լինել, պետք չէ նման ձեւով խոսել»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով