Սյունիքում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Անուշ Ապետյանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզոմ: Ժամը 19:10-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքթաթային հոդի միջանցիկ թափանցող վերք, փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Այս  մասին  տեղեկացնում է  SHAMSHYAN.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Սերգո Մարկոսյանը և ոստիկանության Սիսիանի պետ Ավետ Հովհաննիսյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Անուշ Ապետյանն է, ով նշված վնասվածքը ստացել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 209-րդ կմ հատվածում գտնվող «Ճանապարհային տնակ» կոչվող հարակից տարածքում՝ անհայտ հանգամանքներում՝ դեռևս անհայտ անձի կողմից արձակված հրազենի կրակոցից:

Փաստի աթռիվ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով