Ստորացվելով ոստիկանություն տարված շուռնուխցին թիրախավորված էր դեռ շատ վաղուց

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատերն այսօր արդեն չեն հիշում, որ դեռևս 2018-ի ամռանը Սյունիքի Շուռնուխ գյուղում տեղի ունեցավ մեծ աղմուկ բարձրացրած ծեծկռտուքի միջադեպը, կապված ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների հետ: Այնինչ օրերս ստորացվելով ոստիկանություն բերման ենթարկված հականիկոլական շուռնուխցիները պատճառահետևանքային կապ ունեն տվյալ դեպքի հետ: «Հեղափոխականները» դեռ այն ժամանակվանից էին զբաղվում կոմպրոմատներ հավաքելով:

 

Օրինակ, Հենրիխ Բյոլի հիմնադրամի (heinrich-böll-stiftung) ge.boell.org-կայքում 2018-ին տեղադրված «ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներն ու հեղափոխությունը» զեկույցում կարդում ենք, որ ԼԳԲՏ-իրավապաշտպան Pink Armenia-ՀԿ-ն հրապարակել է նյութեր, ըստ որոնց «սադրանքը»՝ ԼԳԲՏ անձանց կատարած սանձարձակությունների դիմաց վերջիններիս ծեծելը կազմակերպել էին ՀՀԿ֊ի հետ փոխկապակցված անձինք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դեպքի մասին պատմող տեսանյութերում ելույթ է ունենում նաև Գորիս համայնքի ավագանու անդամ, Շուռնուխի ներկայիս գյուղապետի եղբայր Արարատ Աղաբեկյանը՝ այն նույն թոքաբորբով հիվանդ անձը, որին Նիկոլ Փաշինյանի Շուռնուխ կատարած այցից հետո դաժանաբար և ստորացնելով բերման էին ենթարկել ոստիկանություն: Ի դեպ, նույն 2018-ին հրապարակված մի տեսանյութում, նույն Արարատ Աղաբեկյանը դիմում էր Նիկոլ Փաշինյանին, հորդորելով օրենք ընդունել և արգելել ԼԳԲՏ ակտիվիստներին, ցուցադրել իրենց սանձարձակությունը բացեիբաց՝ հանրային վայրերում:

 

Սա լիովին հիմք է տալիս փաստելու, որ Արարատ Աղաբեկյանը «սև ցուցակ» է ընկել և նիկոլական լիբեռալ կլանի կողմից «հակահեղափոխական տարր և ՀՀԿ-ին փոխկապակցված կասկածելի անձ» է պիտակավորվել դեռ այդ ժամանակվանից:

 

 

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով