Սրանց ամբողջ ուշքն ու միտքը մեր ցավը մաշացնելն ու մոռացության տալն է.Արմեն Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Սրանց ամբողջ ուշքն ու միտքը մեր ցավը մաշացնելն ու մոռացության տալն է։
Ամեն գնով, ամեն կերպ ու ամեն օր սղացնել մեր կորուստների վիշտը, մեր նվաստացման ցասումը ու սրանց դավաճանությունը ծածկադմփոց անել։
Որովհետեւ մեր ցավը այդ դավաճանության գլխավոր վկան է։
Որովհետեւ մեր ցավը իրենց քաղաքական ստոր նպատակներին խանգարում է։
Որովհետեւ մեր ցավը միայն մերն է, եւ ոչ իրենցը։
Որովհետեւ իրենք են այս ցավի հանցագործ հեղինակները։
Չի ստացվելու, անբարոյական սրիկաներ,-գրել  է  Աշոտյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով