Սպասելի էր…Հովիկ, ի՞սկ Կարիբյան ճգնաժամն էլ եք դուք լուծել.Գագիկ Համբարյան

Նիկոլին սպասարկող երեսփոխան Հովիկն, ով միշտ աչքի է ընկնում իր անկրկնելի տգիտությամբ և անզուգական պրիմիտիվությամբ, ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն որակելը կապում է «մեր իշխանության վարքագծի հետ»…Սպասելի էր…Այս  մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  քաղաքագետ Գագիկ  Համբարյանը:
Չեմ զարմանա, եթե անթերի տգետ Հովիկն, օրինակ`Կարիբյան ճգնաժամի լուծումը ևս կապի իրենց իշխանության հետ…
Հիշեցնեմ, որ անցյալ տարի ԱԺ խլնքագետ փոխխոսնակ Լենան ևս իրենց իշխանության հետ էր կապում ցեղասպանության միջազգայնացման գործընթացը և որոշ հաջողություններն այդ բնագավառում… Իսկ հիմա իշխանություններն ուրիշի գործերը քայլիստներին վերագրելու «պատվաբեր»    գործը վստահել է Հովիկին…

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով