Սիրո, դավաճանության, հույսի ու հավատի մասին. կայացավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան

 

Ապրիլի 16-ին, մեծ էկրան բարձրացավ վերջին շրջանի ամենաքննարկված ֆիլմը՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանությունը»: Ֆիլմի պրեմիերան սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ պատերազմի անմահ հերոսների հիշատակի համար:

«Իշխանություն»-ը  ֆիլմ առերեսում է հայ ժողովրդի վերջին երեք տարիների իրականության հետ: Ֆիլմ, որտեղ ռեժիսորն ու նկարահանող թիմը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած  իրադարձությունները՝ 2018 թվականի ապրիլից մինչեւ 44-օրյա պատերազմ…

Ֆիլմը մեզ բոլորիս եւ յուրաքանչյուրիս առերեսում է վերջին տարիների մեր իսկ ստեղծած իրականության հետ, ստիպում մտածել եւ վերլուծել այն պատմական իրադարձությունները, որոնք ճակատագրական եղան մեր երկրի համար եւ իրագործվեցին բոլորիս ակտիվ մասնակցության, անտարբերության կամ լռության պայմաններում:

Երկրի համար կարեւոր եւ ճակատագրական դրվագներին կինեմատոգրաֆիան սովորաբար անդրադառնում է տասնամյակներ անց, մինչդեռ ռեժիսոր Մհեր Մկրտչյանն «Իշխանություն»-ը ֆիլմով համարձակ քայլ է անում՝  հիշեցնելով ոչ վաղ անցյալում մեր կատարած ընտրությունը եւ որպես դրա հետեւանք` մեր ներկան ու մշուշոտ ապագան:

«Իշխանություն»-ը ֆիլմ է ժողովրդի՝ ապագայի հանդեպ ունեցած հույսն օգտագործելով բաղձալի իշխանության հասածների, ժողովրդի հավատի ու վստահության հաշվին իշխանություն պահողների, իսկ հիմա մարդկանց հիասթափության, կորստի ցավից բթացած անտարբերության հաշվին բաղձալի պաշտոնից ու աթոռից կառչածների մասին է:

Սա ֆիլմ է, որի դիտումից մնում է դառնության զգացողություն՝ ժողովրդի հույսի ու հավատի պարտվածությունից…

Պրեմիերային ընդառաջ՝ ռեժիսորն ու դերասանական կազմը կիսվել են իրենց սպասումներով ու էմոցիաներով. մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով