Շուռնուխցի ազատամարտիկ Արարատ Աղաբեկյանին բերման ենթարկելու կադրերը նայելիս հիշեցի, թե ինչպես էին ադրբեջանցի հատուկջոկատայինները բերման ենթարկում Կարեն Պետրոսյանին.Նաիրիա Կարապետյան

 

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Շուռնուխցի ազատամարտիկ Արարատ Աղաբեկյանին բերման ենթարկելու կադրերը նայելիս հիշեցի, թե ինչպես էին ադրբեջանցի հատուկջոկատայինները բերման ենթարկում Կարեն Պետրոսյանին, ում մի օր հետո սպանեցին և լկտիաբար հայտարարեցին, թե նա սրտի խնդիր ուներ:

Տղանե՛ր, դու հո թշնամի՞ չեք, էս ինչ եք անում: Կապիտուլյանտն երեկ սեփական բարդույթների մեջ թաղված հանձնարարեց «հանրությանը տեսանելի եղանակով» պատժել հայրենիքը պաշտպանող, իրենց սեփական կարծիքն ազատ արտահայտող արժանապատիվ հայերին, դուք էլ բառացի ընդունեցի՞ք:

Նիկոլի ու Ալիևի հետ «բանավոր պայմանավորվածությունների» հետևանքով ՀՀ գյուղում՝ Շուռնուխում, իր տունը կորցրած վատառողջ ազատամարտիկին շղթայված և բիրտ ուժով ու՞ր եք տանում, «պատժելու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրոք, նայեք Կարեն Պետրոսյանի կյանքի վերջին օրերի կադրերը Ադրբեջանի հատուկջոկատայինների հետ և ամաչեք:

Հիշեք, ամեն բան անցողիկ է, բայց ձեր երեխաները պետք է հպարտանան ձեզանով…»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով