«Շատերը դեռ չեն էլ հասկացել, որ 2018-ի ապրիլի 23-ը Հայաստանի եւ Արցախի քայքայման ծրագիրը մտավ վճռական փուլ».Արա Մարտիրոսյան

Yerevan.Today   կայքի  տնտեսական լրագրող    Արա  Մարտիրոսյանը    ֆեյսբուքյան իր  էջում գրել  է .

 

«Այսօր հայոց պատմության ողբերգական օրերից մեկն է։ Շատերը դեռ չեն էլ հասկացել, որ 2018-ի ապրիլի 23-ը Հայաստանի եւ Արցախի քայքայման ծրագիրը մտավ վճռական փուլ, չեն հասկացել, որ իրենք ակտիվորեն մասնակցել են թշնամու կողմից մեր երկրում իշխանության զավթմանը, իրենք են դարձել պատերազմում մեր պարտության, հայրենիքի կորստի եւ հազարավոր երիտասարդների զոհվելու մեղսակիցը։

 

Նրանց ուղեղները «լվացվել» էին «Սաշիկի 50 տոկոսներով», «կարմիր գծերով», «արագաչափերով» եւ քարոչական այլ աղբով։ Եվ նրանք հանձնեցին մեր հայրենիքը թշնամուն, թշնամու դրածոն դարձավ երկրի ղեկավար ու արեց այն, ինչ պետք է աներ ու շարունակում է անել։ Այդ մարդիկ, հատկապես այն ժամանակվա ուսանողների ու դպրոցականների զգալի մասը, չեն հասկացել ու հիմա ժպտում են ֆեյսբուքյան էջերից, ապրում առանց մեղքի ու պատասխանատվության զգացման։ Չքմեղանալը, ջայլամություն անելը չի փրկելու եւ վաղ թե ուշ առնվազն ձեր խղճի առաջ պատասխան եք տալու։ Կան նաեւ մարդիկ, որոնք շատ ծանր են տանում իրենց մասնակցությունը իշխանազավթմանը ու մեծ եռանդով պայքարում են իրենց սխալն ուղղելու համար։ Միացեք նրանց, միամիտ մի եղեք կամ ձեւացեք։ Շատերդ չլսեցիք զգուշացումներս այն ժամանակ, հիմա գոնե լսեք։

 

Պատկերացրեք միայն եթե վաղը եթե պատերազմ լինի նիկոլի իշխանությամբ, ինչ կլինի մեզ հետ։ Ուշքի եկեք վերջապես ․․․»,-գրել  է  Մարտիրոսյանը

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով