Սենց էլ դատարկություն կլինի՞, որի մեջ մենք ենք հայտնվել.Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շաբաթ օրը Եռաբլուրում 9 զինվորի հուղարկավորություն է եղել։ 9 զինվոր։ Մեր երկրում ամեն օր մի քանի զինվորի ենք հողին հանձնում։ Այս ընթացքն անավարտ է թվում։ Գժվացնելու աստիճան ցավոտ իրողություն, որն արդեն չգիտեմ էլ անցած, թե՞ շարունակվող պատերազմի հետևանք է։Այս մասին ֆեսբուքյան  իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Չեմ ուզում խղճիս մեղք վերցնել, բայց ինձ թվում է, որ Հայաստանում անգամ ամենասրտացավ ու խոհեմ մարդիկ մինչև վերջ չեն գիտակցում մեզ պատուհասած աղետի ծավալներն ու խորությունը։ Կարծես, ամեն մեկն իր հոգսով ու օրակարգով ապրի։ Մեկը ընտրությունների է պատրաստվում, մյուսը դավաճան ղեկավարների հետ հանդիպում, երրորդը ամեն ինչի վրա թքել ու երկրից հեռանալու պլաններ մշակում…

Ընդհանրական ոչինչ չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

P.S. Անկեղծ ցավում եմ, որ ի պատասխան Հայոց Հայրապետին Միքայել Մինասյանի կողմից երեկ գրված բաց նամակի՝ Մայր Աթոռից այսօր պատասխանեցին, որ Արայիկ Հարությունյանի հետ Կաթողիկոսի հանդիպման մասին տարածված հաղորդագրությունից զատ ավելացնելու ոչինչ չունեն։ Սենց էլ դատարկություն կլինի՞, որի մեջ մենք ենք հայտնվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով