ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ․ թեման արտահերթ ընտրությունն է եղել ․ «Իրավունք»

 

«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում նախընտրական կրքերն առավել թեժացել են: Մեր տե­ղեկություններով՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որն աչքի է ընկնում իր նիկոլապաշտական հայացքներով, կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հա­յաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի հետ:

Մեր աղբյուրի խոսքով, Գրիգորյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի թեման արտահերթ ընտրությունն է եղել: Ըստ օդում կախված լուրերի՝ առաջիկա ընտրություններում ՍԴ դատավոր Վահե Գրի­գորյանը աջակցելու է Նիկոլ Փաշինյանին»:

 

Մանրամասները՝ «Իրավունք» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով