Սատանան մանրուքների մեջ է.Ստեփան Դանիելյան

 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը   գրել   է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բոլորը հասկածում էին Մեծ Բրիտանիային, սակայն Բրիտանիայի ներկայացուցիչն ասել է, որ իրենք չեն արգելափակել բանաձևը, հետո կասկածն ընկավ Չինաստանի վրա, որտեղից նույնպես ազդակներ են եկել, որ իրենք նման բանաձև չեն արգելափակել:

Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հենց իրենք էին նման նախաձեռնությամբ հանդես գալիս, ապա անհավանական է, որ իրենք արգելափակած լինեին բանաձև:

Ստացվում է անհասկանալի մի վիճակ, սակայն եթե մենք նրբությունների մեջ մտնենք, ապա կարծես թե այլ պատկեր է ստացվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս խոսակցությունը սկսվեց այն ժամանակվա ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունից, որ. “․․․Ու դուք պատկերացրեք, ես հիմա չեմ ասի, բայց եղավ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն, որ, ըստ էության, տապալեց դա։”

Այսինքն, բոլորն էլ ճիշտ են ասում, որ չեն արգելափակել բանաձևը, խոսքը գնում է ըստ էության տապալելու մասին։

Ով դիվանագիտությունից մի փոքր հասկանում է, գիտի, որ կան բազմաթիվ ձևեր հարցը տապալելու, ու այն քվեարկությանը չհասցնելու համար։ Օրինակ, խնդիր է դրվում, որ պետք է դրա հետ կապված ինչ-որ հարց պարզել, որ նոր հնարավոր լինի քվեարկել, ինչն այդ պահին հնարավոր չէ անել։ Դա հայտնի տրյուկ է․ լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի։ Այլ տարբերակներ նույնպես կան։

Ինչևէ, ենթագիտակցություն գիտակցության հետ միացած հուշում է, որ պետք է վերադադառնալ Բրիտանական տարբերակին, սակայն քննարկել ոչ թե արգելափակման, այլ քվեարկությունը տապալելու տարբերակին»,- գրել է Ստեփանյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով