Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է. ՄԻՊ

 

ՀՀ Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարվել է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող արարքների (արոտավայրերից օգտվելու, հողատարածքները մշակելու անհնարինություն, ջրի հասանելիության խոչընդոտներ և այլն) պատճառով:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով իր եւ նախագահի Սյունիք կատարած այցին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է: Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաև սոցիալական հարցերը:

Սյունիքի մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարևոր էր նաև Նախագահի անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր:

Կձեռնարկվեն նաև միջոցներ, այդ թվում` համատեղ, որոնց նպատակն է արձանագրված մյուս խնդիրների լուծմանը (սոցիալական և այլն):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Տեսանյութ`https://fb.watch/55_AUGL2HP/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով