Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին.Էդուարդ Շարմազանով

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Ասել ու ասոււմ եմ. Ռուսաստանի ՝պատերազմը դադարեցնելու ջանքերն ու ռուս խաղաղապահների տեղակայումը չլիներ՝ կապիտուլյանտը Ստեփանակերտն ու Արցախի մնացած մասն էր հանձնել թուրքին։
Իսկ եթե հոկտեմբերի 19-20-ին կապիտուլյանտն ընդուներ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը,ապա այսօր Շուշին ու Հադրութը մերը կլինեին ու հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա։
Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին։
Հ.Գ. Պատմությունից դասեր քաղել է պետք ու հիշել,որ Արեւմուտքի նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները»,-գրել  է  Շարմազանովը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով