ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր ընդունել է «ՋԱՅԿԱ»-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանին

 

Ապրիլի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանն ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (ՋԱՅԿԱ/JICA) հայաստանյան ծրագրերի համակարգող Ռուզան Խոջիկյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Արմեն Գասպարյանը՝ ողջունելով հյուրին, նշել է, որ «ՋԱՅԿԱ»-ի և ՀՀ ԱԻՆ-ի համագործակցությունը երկար տարիների փորձ ունի, կատարվել են բավականին մեծ ծավալի աշխատանքներ: Փրկարար ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել «ՋԱՅԿԱ»-ի տարբեր ծրագրերով նախարարությանը ցուցաբերված աջակցության համար: Նա գոհունակությամբ արձանագրել է, որ դրանք կարևոր նշանակություն են ունեցել, հատկապես բնական աղետներից պաշտպանվելու ունակությունների բարձրացման, հրշեջ ծառայության տեխնիկական հնարավորությունների ընդլայնման, ծառայությունների արդիականացման գործում: «Այս համագործակցության արդյունքում շահում է մեր ողջ ազգաբնակչությունը»,-ասել է Ա. Գասպարյանը՝ վստահեցնելով, որ համագործակցությունը կշարունակվի նույն պատասխանատվությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ռուզան Խոջիկյանն իր հերթին շնորհավորել է Արմեն Գասպարյանին՝ տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրադառնալով ընթացիկ «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրին՝ նա տեղեկացրել է, որ թեև համավարակի և պատերազմի պատճառով ծրագրի ժամկետները խախտվել են, սակայն դա չի կարող ազդել արդյունքների վրա: Նախարարությանն արդեն փոխանցվել են տեղեկատվության ապահովման նորագույն սարքավորումներ, առաջիկայում կտրամադրվի անօդաչու թռչող սարք: Ընթանում է նաև մասնագիտական հեռավար վերապատրաստում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով