Փրկարարներն Արփա գետից դուրս են բերել ավտոմեքենան

Ապրիլի 18-ին, ժամը 19:08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի 111-րդ կմ-ի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․ ծնված 1985 թ.)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով