Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են տանիքի թիթեղյա ծածկը

Ապրիլի 26-ին, ժամը 22:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էմինենսկու 2-րդ փողոցի վերջնամասում քամու հետևանքով տանիք է պոկվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ փողոցի տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 40 քմ) քամուց պոկվել է, վնասել տան աստիճանավանդակի 4 հենասյուն և ընկել ճանապարհի երթևեկելի գոտի՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի։

 

Փրկարարները մասնատել են տանիքի պոկված ծածկը և հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով