Փրկարարները հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից

Ապրիլի 23-ին, ժամը 10:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայի տներից մեկի մոտակայքում ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ ծառն ընկել է «Nissan Versa» (վարորդ՝ Ա․ Գ․ ծնված 1970 թ.) մակնիշի ավտոմեքենայի վրա։

Փրկարարները կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ միասին հեռացրել են ծառը ավտոմեքենայի վրայից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով