Փորձում են ձերբակալել և՛ Մխիթար Զաքարյանին.«Հրապարակ»

«Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը երեկ ևս, ինչպես բոլորը, հետևում էր Նիկոլ Փաշինյանի սյունիքյան այցին։ Այն ուղեկցվեց հազարավոր քաղաքացիների հայհոյանքներով ու ամոթանքի խոսքերով։ Մեզ հետ զրույցում նա մի ճշգրտում արեց․ «Այցին չէ՝ գաղտագողի ներխուժմանը Սյունիք»։

 Ի՞նչ տպավորություն ունեք այդ այցից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Դե, ի՞նչ տպավորություն պիտի ունենամ, ամբողջ հանրությունը տեսավ, էլի, ոնց է Սյունիքն իրեն ընդունում և դիմավորում։

– Բայց Ալեն Սիմոնյանն ու Փաշինյանի խոսնակը ցույց էին տալիս, թե ինչպես են Փաշինյանին դիմավորում Կապանում, մոտենում, ողջագուրվում, սելֆի անում։

– Դուք սկզբունքային բառն ասացիք՝ «ցույց են տալիս»։ Դե, ի՞նչ ասեմ, թող ցույց տան, հայտնի անեկդոտն է, ասում է՝ դու էլ ասա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Արդեն սպառնալիքներ են հնչում, որ նրանք, ովքեր Փաշինյանին հայհոյանքներով են դիմավորել, սյունեցիներ չեն եղել, ժողովուրդ չեն՝ բանդա են։

– Բացարձակ սուտ է, նրանք սյունեցիներ են, կոնկրետ Մեղրի քաղաքի բնակիչներն են եղել, Կապանում էլ է եղել նույն պատկերը, և ես համոզված եմ, որ դա ընդհանուր Սյունիքի տրամադրությունն է։ Երբ ինքն էն ժամանակ եկավ, և սյունեցիներն արգելեցին մտնել մարզ, իրենք ասացին՝ սա ավազակախումբ է, իսկ իր աջակիցները բազմահազարանոց մարդիկ են, ովքեր իրեն սպասում են աղուհացով։ Դրա համար էս անգամ սյունեցիները որոշեցին, որ ինքը ներս գա, ու բոլորը տեսնեն, թե էդ «աղուհացը» որն է։

– Այսինքն՝ հատո՞ւկ են թողել, որ ներս գա, ու ցույց տան, ասում էին՝ չեն իմացել, որ գալիս է։

– Նախ՝ չեն իմացել, և հետո, գիտե՞ք ինչ, ինքը կարող է նստի մեքենա, իր ընտանիքը վերցնի ու որոշի գալ, չգիտեմ՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ խնջույք կազմակերպի, դա ո՞վ է արգելելու կամ իմանալու դրա մասին։ Իսկ քանի որ ինքը գողի նման մտավ Սյունիք, ես ենթադրում եմ, որ էդ ֆորմատով որոշեցին նրան ճանապարհեն։

– Արդեն սլաքներն ուղղում են Մեղրիի քաղաքապետի ուղղությամբ, թե Փաշինյանի դեմ այդ ակցիաները նա է կազմակերպել։ Արփի Դավոյան անունով մի պատգամավոր կա, նա է ասել, թե «Սյունիքում որևէ մեկն անպատիժ չի մնա»։

– Էդ արփիները-բաները, մենք պետք է բոլորին նայենք որպես մի միավոր, այսինքն՝ ինչ Նիկոլն է խոսում, նույնը՝ իր էդ ածանցյալները։ Մեր ինֆորմացիայով հազարից անցել են հատուկ ծառայությունների, ոստիկանության հատուկ ուժերը, հիմա ներքին զորքերն են ուղղորդվում Սյունիք՝ վեց ավտոբուս, որ արդեն էնքան տեղ չկա մեջը, որ խցկված են գնում (խոսակցությունն ընթանում էր երեկ կեսօրից հետո՝ Վ․ Մ․)։ Իրենք փորձում են էսօր ձերբակալել և՛ Մխիթար Զաքարյանին, և՛ Մանվել Փարամազյանին, և՛ Առուշ Առուշանյանին, և՛ ինձ։

– Ձեր դեմ է՞լ կա ինչ-որ գործընթաց։

– Իհարկե, ես հիմա կորտեժով եմ պտտվում՝ ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ Ես ենթադրում եմ, որ բոլոր ուժերն էնտեղ են, իրենց շոու է պետք, հիմա սպասում են՝ էնտեղից մի մասը հետ գա, որպեսզի շոու ծրագրով անեն էդ ամեն ինչը։

– Ինչպե՞ս եք ԱԱԾ-ի ուղեկցությամբ շրջում, այսինքն՝ հետևո՞ւմ են Ձեզ։

– Հա, կարելի է և էդպես ասել։

– Բայց ինչ-որ հիմք պետք է ունենան Ձեզ ձերբակալելու։

– Դե, Նիկոլի համար ի՜նչ հիմք, ի՜նչ բան։ Ինքը հիստերիկայի մեջ է հիմա ու էս ԱԱԾ-ի նույն աշխատակիցներին գցել է կրակի մեջ։ Ես, ճիշտն ասած, չէի ուզի իրենց տեղը լինել, որովհետև ես ցավում եմ էդ հիմնարկի համար, ինչքա՞ն կարելի է ծաղրել էդ հիմնարկը։

– Ի դեպ, կարծիքներ կան, որ չպետք է թույլ տալ, որ նա վերադառնա Սյունիքից, այսինքն՝ Երևանի մուտքի մոտ պետք է «դիմավորել» նրան և ցույց տալ, որ Երևանում էլ կան սյունեցիների պես արժանապատիվ քաղաքացիներ։

– Դե, դա արդեն թողնենք երևանցիների գիտակցության վրա։

– Իսկ ի՞նչ եք անելու, եթե սկսեն ձերբակալությունները։

– Ե՞ս։ Ես ոչինչ չեմ անելու, ժողովուրդն է անելու։

– Կարծում եք՝ կանի՞։

– Համոզված եմ։ Եվ ոչ միայն իմ նկատմամբ, եթե ոտնձգություն կատարվի նույն՝ համայնքի ղեկավարների նկատմամբ։

– Հիմա, ըստ էության, Սյունիքի բոլո՞ր համայնքներում են Փաշինյանին մերժում, այդ թվում՝ մարզկենտրոն Կապանում։

– Իմ տեղեկություններով՝ այո։ Կապանում էլ, տեսաք, էլի, երկու հատ սելֆի արեց՝ իր 600 հոգանոց թիկնապահներով շրջապատված, իրենց կողմից հրավիրված մարդկանցով ու մարզպետարանի մի քանի հոգու ծափողջույններով ընդամենը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով