Փողոցի շարժումը միայն իմ դեմ չէր, դա մեր իշխանության դեմ էր.Սերժ Սարգսյան

 

Ես իմ հրաժադականի տեքստը ցույց եմ տվել Կարեն Կարապետյանին։ Նա խորհուրդ է տվել հանել մեկ նախադասություն և մեկ պարբերություն,-ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես համաձայնվեցի հանել այս ամենը: Ես գրել էի, որ փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը: Այնտեղ կար մեկ նախադասություն. Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռք բերված երկխոսելու պայմանավորվածությունը: Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզնից սիրելի ցուցարարներ և սիրելի ոչ ցուցարարներ, նա մարմնավորումն է փորձի և ապագայի: Օգնեք նրան»,- մեջբերեց Սարգսյանը նշելով, որ Կարապետյանը չէր ուզում, որ այս պարբերությունը լիներ տեքստի մեջ, հավանաբար կարծելով, որ դա կարող է բացասական վերաբերմունք ձևավորել Կարապետյանի հանդեպ:

Սարգսյանը նշեց, որ Կարապետյանին հարցրել է, արդյոք նա պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, ստացել է դրական պատասխան։

«Այդ փողոցի շարժումը միայն իմ դեմ չէր, դա մեր իշխանության դեմ էր: Կարծում եմ, որ երբ Կարեն Կարապետյանը համաձայնվեց փոխարինել ինձ, նա ևս չէր կարծում, որ այս շարժումը մեր բոլորի դեմ է»,- շեշտեց Սարգսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով