Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում եղել է զորամասերից մեկում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս, ֆեյսբուքյան էջում այդ մասին տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Փաշինյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար և մաղթել խաղաղ ծառայություն։

Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով