Փարաքար գյուղում միմյանց են բախվել ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսը և ВАЗ 2121, ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

 

Այսօր ժամը 15:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ թիվ 35 հասցեի դիմաց, բախվել են Փարաքար գյուղի բնակիչներ 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին  հայտնում  է shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Ավագյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 7 ամսեկան Ադրիանա Գ.-ն,  6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ավտոբուսը սպասարկում է թիվ 203 Էջմիածին-Երևան երթուղին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով