Պետք է մեծացնել ճնշումները Բաքվի վրա. Ուկրաինացի քաղաքագետ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետք է մեծացնել ճնշումները Բաքվի վրա և դրա հնարավորությունը կա՝ Բաքում պատերազմը սանձազերծելով Հայաստանի դեմ պարզապես ոչնչացրեց այս հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի մոդելը: ArmDaily.am-ի հետ զրույցում ուկրաինացի քաղաքագետ և հասարակական գործիչ Օլեգ Սահակյանը անդրադարձավ բազմաթիվ հետաքրքիր թեմաների:

Անդրադառնալով պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ուկրաինացի քաղաքագետը կարծում է, որ անհրաժեշտ է արտաքին դիվանագիտությունը դնել նոր ռելսերի վրա՝ իրավիճակ է փոխվել ու հին շեշտադրումներով այլևս հնարավոր չէ շարունակել: Մասնավորապես, պետք է մեծացնել ճնշումները Բաքվի վրա և դրա հնարավորությունը կա՝ Բաքում պատերազմը սանձազերծելով Հայաստանի դեմ պարզապես ոչնչացրեց այս հակամարտության խաղաղ կարգավորման բանաձևի մոդելը, որը առաջարկվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Այս հարցում ՀՀ իշխանությունները շատ անելիք ունեն:

Ինչ վերաբերվում է ներքաղաքական գործընթացներին, Սահակյանը կարծում է, որ ընդդիմության մեջ ներգրավված են քաղաքական գործիչներ, որոնք անընդունելի են հայ հասարակության համար, այդ իսկ պատճառով մեծամասնությունն իր նախապատվությունը տալիս է Փաշինյանին՝ «վախեցած» լինելով նախկինների վերադարձից: ԻՆչ վերաբերում է Քոչարյանի ընտրություններին մասնակցությանը, ապա նրա կարծիքով դա որոշակի ինտրիգ կբերի ընտրական գործընթացին, թեեւ նա չի վայելում հասարակության լայն զնագվածների աջակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահակյանը վստահ է, որ ոչ բոլոր քաղաքական գործիչներն են մասնակցում արտահերթ ընտրություններին՝ հաղթելու կամ խորհրդարան անցնելու համար՝ շատերը մասնակցում են քաղաքական գործընթացներին՝ իրենց դիրքը քաղաքականության մեջ պահելու համար:

Անդրադառնալով կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ուկրաինացի քաղաքագետը հստակեցնում է, այժմ Հայաստանի համար շատ բարդ շրջան է ու հարևան Ադրբեջանն ու Թուրքիան կանեն ամեն ինչ, որպեսզի այդ ապաշրջափակումը լիովին ծառայի իրենց շահերին, իսկ Հայաստանը դրանցից հնարավորինս քիչ շահի, այդ իսկ պատճառով ՀՀ իշխանությունները լուրջ խնդիր ունեն՝ պետք է հստակ ու կանոնակարգված աշխատանք տանել, որպեսզի այդ ապաշրջափակումն ամենաշատը ծառայի Հայաստանի Հանրապետությանը և ոչ թե հակառակը:

Այլ Ուկրաինացի քաղաքագետ Մարատ Հակոբյանը նշեց, որ հայ դիպլոմատները պետք է աշխատանք տանեն Բաքվին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Արցախյան հակամարտության հարցի կարգավորման բանակցություններից հրաժարվելու համար:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, որն ունի ՄԱԿ-ի մանդատը, Արցախի հարցով բանակցություններից խուսափումը կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման առիթ դառնալ:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով