Պատվաստումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիրության մասով

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հինգշաբթի որոշում կայացրեց, ըստ որի պարտադիր պատվաստումները չեն հակասում մարդու իրավունքներին և կարող են անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակություններում:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր էջում  գրառում է արել    իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Որոշումն ընդունվել է չեխ ընտանիքների կողմից դատարան մուտքագրված դիմումի հիման վրա, որով խնդրել են երեխաների պարտադիր պատվաստումը ճանաչել որպես մարդու իրավունքների խախտում: Դիմումի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ պատվաստումից հրաժարված ծնողները տուգանվել են, իսկ երեխաներին հրաժարվել են ընդունել մանկապարտեզներ։

Որոշման մեջ ասվում է, որ Չեխիայի առողջապահական մարմինների կողմից իրականացվող պարտադիր պատվաստումները համապատասխանում են երեխաների «լավագույն շահերին»:

Դատարանը գտել է, որ Չեխիայի առողջապահական քաղաքականությունը չի խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։

Չնայած որոշումն ուղղակիորեն չի վերաբերում COVID-19 պատվաստանյութերին, սակայն դա կարող է հետևանքներ ունենալ վիրուսի դեմ պատվաստման պարտադիրության մասով, հատկապես այն անձանց համար, ովքեր կտրականապես կմերժեն պատվաստանյութի ընդունումը»,-գրել  է Հայրապետյանը:

 

Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար

16.04.2021

Չզարմանաք, եթե շուտով 2-րդ ու 3-րդ նախագահներին ձերբակալեն կապիտուլյանտի պարտված պատերազմի համար․ Նարեկ Սամսոնյան

18.04.2021

Ստացվեց այն, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ համոզմունքը, որ ինքը կարա երկիր պահի ու կառուցի մնաց, իսկ նրան «իշխանություն տվողները» սահուն և մեղմ ասաց չքվեցին.Մկրտչյան

20.04.2021

Ի՞նչ էր ուտում Նիկոլը Մեղրիի ռեստորանում (մենյու).Գագիկ Համբարյան

21.04.2021

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն. Razm.info

17.04.2021

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով