Պարզաբանումներ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների համար` ուսուցչի հերթական ատեստավորման վերաբերյալ

 

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների` երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների ցանկի ձևավորման նպատակով ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչությունն ատեստավորման գործընթացի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանումներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրանք ներկայացված են հարց ու պատասխանի ձևաչափով: Օրինակ․

Հարց – Ի՞նչ սկզբունքով ներկայացնել վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածքի մասին տեղեկություն` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) համար:

Պատասխան – Եթե հայտը ներկայացնում է ուսումնական հաստատությունը, ապա կարող է ներկայացնել ուսումնական հաստատության տարածքը (համաձայն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին կանոնադրությամբ սահմանված դրույթի), իսկ այլ կազմակերպություն ներկայացնում է տարածքի վարձակալության կամ վարձակալության համաձայնության կամ սեփականության, ինչպես նաև տարածքի անհատույց տրամադրման վերաբերյալ փաստաթղթեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են հեռավար ձևաչափով, ապա հայտում այդ հատվածը պետք չէ լրացնել։

Հարց – Որքա՞ն գումար է հատկացվելու մեկ խմբի վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար:

Պատասխան – Մեկ խմբի (30 հոգի) վերապատրաստման գործընթացը կազմակերպելու համար հատկացվելու է 750.000 ՀՀ դրամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով