Պահանջում եմ նաև քրեական հետապնդում հարուցել նաև իմ նկատմամբ. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը գրում է.

«Երեկ Սյունիքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. նիկոլի երեսին բարձրաձայն ասել են այն ամենը, ինչ վերջին 6 ամսվա ընթացքում նրան ասում են աշխարհի հայերի 80%-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե նիկոլին նման որակումներով ողջունելու համար մարդկանց կարելի է ենթարկել քրեական պատասխանատվության, ապա օրենքի առջև հավասարություն սկզբունքից ելնելով քրեական հետապնդում պետք է հարուցվի նաև Ոստիկանության և ԱԱԾ բարձրագույն սպայական կազմի, ԲԴԽ անդամների մեծ մասի, գրեթե բոլոր դատախազների, համայնքների ղեկավարների և հարյուր հազարավոր արժանապատիվ հայերի նկատմամբ։

Պահանջում եմ նաև քրեական հետապնդում հարուցել նաև իմ նկատմամբ, քանի որ ես հրապարակավ ՄԻԱՆՈՒՄ եմ նիկոլին և իր քայլականներին Սյունիքում ուղղված բոլոր ողջույններին»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով