Monthly Archives: Ապրիլի 2021

Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 29-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր:

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի զրույցը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին, խոսել այն մասին, թե ինչու հրաժարվեց իշխանությունից: -Իմ ֆիլմում իմ ստեղծած նախագահը ասում է իր օգնականին, ենթադրելով վարչապետին ներկա, նա երբեք չի հրաժարվի իշխանությունից: Դուք համամի՞տ եք իմ այդ գրածի հետ, իմ ստեղծածի հետ: – Այո: – Ինչո՞ւ: – Ամբողջովին: Ամբողջովին,… Կարդալ ավելին »

Արամի փողոցում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել է 2 հրշեջ-փրկարար. Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է

  Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և… Կարդալ ավելին »

Պարգևատրումներ «Գլաձոր» համալսարանում` 30-ամյակի կապակցությամբ

  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկա է գտնվել Երևանի «Գլաձոր» համալսարանի հիմնադրման 30-ամյակին նվիրված հանդիսավոր գիտաժողովին:   Շնորհավորելով համալսարանին` սերունդներ կրթելու, պետության համար արժանի քաղաքացիներ կերտելու երեք տասնամյակների համար` նախարարի տեղակալը կարևորել է բուհի առաքելությունը: «Իմ կարգախոսն է՝ բուհը պետք է պատրաստի որակյալ կադրեր, պետք է պատասխանատվություն կրի իր շրջանավարտների համար: Այսպիսի գիտական… Կարդալ ավելին »

Տեսեք, թե ինչ արեց Նիկոլը գյուղում իր ընտրողների հետ. Արմեն Գևորգյան

  Ամեն անգամ երբ Երևանում հայտնվում եմ խցանման մեջ՝ պատկերացնում եմ թե ինչ կկատարվեր քաղաքում, եթե 2000-ականների սկզբին չկառուցվեին Երևանում նոր ճանապարհներ: Այս մասին տելեգրամի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Սարալանջի ճանապարհը, կրկեսից դեպի Հերացի փողոց տանող հատվածը, Վերին Անտառային փողոցը՝ իր նոր կամուրջներով, Դավիթաշենի կամուրջը, Բելաջիո-ի մոտի թունելը և այլ տրանսպորտային… Կարդալ ավելին »

Շենգավիթի թաղապետի մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել

  Օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ: Աղբյուրի տեղեկություններով՝… Կարդալ ավելին »

Ես կօգնեմ բոլոր նրանց, որոնք Նիկոլին թշնամի են համարում՝ անկախ նրանց նկատմամբ իմ վերաբերմունքից, կամ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից.Միքայել Մինասյան

  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով esse.am թելեգրամյան ալիքում կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադառնում է Մինասյանի հայտարարությանն առ այն, որ չի մասնակցելու ընտրություններին: Գրառումը՝ ստորև. «Նիկոլին վճարում էին և վճարում են բոլորը. գործարարներն ու կուսակցությունները, որոնք անցել են նրա կողմը 2018 թվականին, ավարը բերել… Կարդալ ավելին »

«բադասյան ռուստամը որոշել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ».Արփինե Հովհաննիսյան

«բադասյան ռուստամը որոշել է կարգապահական վարույթ հարուցել դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր»:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է  արել  Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը : «Երկուսն էլ եղել են իմ ուսանողները: Մեկը` բակալավրիատում,մյուսը` մագիստրատուրայում: Երկուսի մասին էլ սկսել եմ հիշել, երբ սկսել են գործել: Ավելին`… Կարդալ ավելին »

Մշտադիտարկման այցեր Արարատի և Կոտայքի մարզերի նախակրթարաններ

ՀՀ Արարատի մարզի 4 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 թ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ: Այցը մեկնարկել է Մարմարաշենի Ա. Բարությանի անվան միջնակարգ… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ավանդի համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակներ է հղել Հայ Առաքելական Եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց ներդրած ավանդի, ինչպես նաև հայապահպանության ու հայրենիքի զորացման նվիրական գործին արժանապատվորեն ծառայելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի… Կարդալ ավելին »