Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել իր ելույթի ձայնագրությունն ամբողջությամբ. Armlur.am

 

ՀՀ   ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պապանջել է, որ Անվտանգության խորհուրդն ամբողջությամբ հրապարակի ԱԽ նիստում իր ելույթի ձայնագրությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պահանջում եմ հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը եւ որից հետո իմ ելույթը ամբողջությամբ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ապրիլի 15-ին ԱԽ-ն ներկայացրեց 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված մի քանի նախադասություն, որոնցում վերջինս ասում է.

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել … » հավելելով. « … Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք … », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր ԱԱԽ-ն հրապարակել է նաեւ նշված նախադասությունների ձայնային տարբերակը՝ իսկ թե ինչ է հաջորդել ու նախորդել նշված մտքերին՝ ԱԱԽ-ն չի հանրայնացրել։

Մինչդե Օնիկ Գասպարյանը դեռեւս 2020 թվականի նոյեմբերին հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով