Նրանք, ովքեր ունեցել են լիազորություններ և պատասխանատվություն, թե մինչև պատերազմը, թե պատերազմի ժամանակ և թե հիմա՝ թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն

Արցախի հերոս,  «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը   ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

 

 

«Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարի տեղի ունեցած Արցախյան պատերազմից հնարավոր էր խուսափել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել, եթե դուք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում էլ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին Ձեր «նպաստը» չբերեիք անվտանգության համակարգերի և ԶՈւ քանդմանն ու թուլացմանը:

Կհարցնեք, թե ո՞րն է Ձեր մասնակցությունը, կպատասխանեմ՝ որպես «դակող-ստորագրողի»՝ Ձեզ տրված առաջադրնքը գերազանցաբար կատարելը՝ առանց Ձեր կողմից անընդհատ արծարծվող Հայաստանի շահը գիտակցելու և/կամ քննարկելու, օրինակները բազմաթիվ են և ակնհայտ…

Ըստ էության՝ ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգը աղավաղվել է Ձեր լուռ անգործության հայացքի ներքո: Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր ունեցել են լիազորություններ և պատասխանատվություն, թե մինչև պատերազմը, թե պատերազմի ժամանակ և թե հիմա՝ թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով