Nissan X-Trail-ը տապալել է էլեկտրասյունը, կոտրել բետոնե հենապատն ու կողաշրջված հայտնվել Հրազդան գետում. 4 մարդ հոսպիտալացվել է

Այսօր` Ժամը 02:40-ի սահմաններում, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևանի Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բազալտ–բետոնե պատվանդանին, կոտրել այն և կոտրված էլեկտրասյան հետ կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում,:Այս  մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն  ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, դուրս են բերվել գետից և  տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով