Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից. Արմեն Գեւորգյան

 

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գնահատմամբ` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա լրահոսում, երկու իրադարձություն, ըստ էության, մնացին աննկատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա` նախ, երեկ Նիկոլն ըստ էության արդեն հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից: Դա իրականում կարելի է հասկանալ Կրեմլի՝ երեկվա հեռախոսազրույցի մասին հաղորդումից: «Մնում է, որ Նիկոլը Հայաստանում կատարի բոլոր ձեւականությունները: Ի դեպ՝ խոսակցությունը ապրիլի 24-ին և ոչ մի հիշատակում ցեղասպանության թեմայի մասին», – ասել է Ա.Գեւորգյանը:

Երկրորդ, դատավոր Մելիքսեթյանը թույլատրեց սյունեցի ակտիվիստի կալանավորումը, և դա արեց հենց ապրիլի 24-ին, ինչը գործիչը որակել է որպես խայտառակություն:

«Եվս մեկ դիտարկում. Երեկ, ըստ էության, սկսվեց ոչ ֆորմալ մրցակցություն այն մասին՝ ում դերն է եղել որոշիչ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման գործում: Ես կցանկանայի, որ բոլոր ներկա շաաատ բարձրաստիճան պետական այրեր նույն եռանդով ու ոգեւորությամբ քննարկեին, թե ով է իրենցից մեղավոր 5000 տղաների մահվան, Արցախի պետականության և մեր բանակի փլուզման մեջ: Իսկ Նախագսհ Բայդենը ցեղասպանությունը ճանաչեց միայն Ամերիկայում մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ, և թող ոչ ոք իրեն չվերագրի այն, ինչ չի արել», – ասել է Արմեն Գեւորգյանը ու ավելացրել. «Շնորհակալ ենք ցեղասպանություն եզրույթը օգտագործելու համար: Այնուամենայնիվ պետք է զգոն լինել: Ամերիկայի նման մեծ տերությունները պատահական ոչինչ չեն անում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մի քանի օրից էյֆորիան կանցնի, և մենք կարող է առերեսվենք շատ դժվար աշխարհաքաղաքական մարտահրավերների, օրինակ ՝ ճանաչումը միջանցքի դիմաց դիլեմային»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով