Նիկոլ Փաշինյանը հայտնվել է խղճալի վիճակում

 

Ինչքան էլ կողմ կամ դեմ լինենք այս կամ այն կուսակցությանը, իշխանական թևին, պետք չէ կորցնել կոռեկտության չափը և մոռանալ, թե ինչի համար են այդ պաշտոնները, կոչումներն ու խմբակցությունները: Նպատակը՝ հայրենիքի զորացման և բարօրության ծառայելն է: Նպատակներից է բխում նաև որպես ՀՀ առաջին դեմք՝ հզոր, կայուն, հավասարակշռված անձի տեսնելու ցանկությունը՝ անկախ վերջինիս կուսակցական պատկանելությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, Հայաստանի  համար  օրհասական համարվող այս օրերին   շատ կարևոր մի հանդիպում, որից առաջ տեղի ունեցած ճեպազրույցը մի շարք խոսակցությունների տեղիք տվեց: Փաշինյանը կաշկանդված էր, ճեպազրույցի նստելիս չշտկեց իր պիջակը, գրպանից հանեց «շպարգալկա»-ն և չկարողացավ մի քանի տող խոսել անկաշկանդ և բանավոր՝ առանց թղթին նայելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Այս ամենը սոցցանցերում մի շարք հարիր և անհարիր խոսակցությունների, ծաղրի, հայտարարությունների և քննադատությունների տեղիք տվեց: Այդ ամենն ամփոփելով, մի ընդհանուր համոզման ենք գալիս, որ ՀՀ բարձրագույն պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին հարիր չէ նման հուզականությունը, շփոթված և կաշկանդված ելույթը: Տվյալ անձը գտնվում է պաշտոնի հետ անհամատեղելի և անհարիր հոգեբանական վիճակում:

 

Նա չի կարողանում իրեն պինդ պահել: Եվ եթե նա Պուտինի հետ է այսպես հանդիպում, սարսափելի է անգամ պատկերացնելը, թե ինչպես նա իրեն կդրսևորեր, օրինակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Այլևի հետ հանդիպման կամ ճեպազրույցի դեպքում:

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով