Նախկինացավ կպածները պատրաստվում են ընտրությունների.Վահան Բաբայան

 

Ռեֆորմիստների  կուսակցության նախագահ    Վահան Բաբայանը   ֆեյսբուքյան իր էջում գրել  է

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Էդ մարդիկ որևէ սեփական առաջարկ կամ ծրագիր չունեն և չեն կարող ունենալ,նրանց ուղեղի բջիջները միայն և միայն աշխատում են նախկինին իբր մերժելու համար:Եկեք հասկանանք ոնց է կարող բանական մարդը տեսնելով այս երեք տարիների պետության կազմաքանդումը,իր սեփական կյանքի  վատթարացումը,գնաճը,ազգային նկարագրի կորուստը,իշխող ռեժիմի բացահայտ թրքապաշտական նկրտումները,պատերազմը և սարսափելի կորուստները շարունակել մերժել նախկինին:

Սկսենք նրանից,որ որևէ խոստում չկատարվեց այլ եղավ ուղիղ հակառակը,բայց միևնույնն է տարբեր իրենց հպարտ համարող քաղաքացիներ շարունակում են քննադատել նախկին կյանքը և նախկիններին:Այս մարդիկ որևէ աղերս չունեն իրականության զգացումի հետ,քանի որ բնական է,որ նախկինում Հայաստանը եղել է ավելի ուժեղ և հարուստ պետություն,ունեցել է Արցախ,չի ունեցել հազարավոր զոհեր և անհետ կորածներ,ունեցել է զարգացող տնտեսություն,ներդրումներ,կայուն կյանք,ազգային արժեքների համար պայքարող նախագահ:

Հիմա այդ կոնտինգենտին մնում է համակերպվել,կրկեսի վերածված երբեմնի լուրջ պետության հետ,ստանալ կրկին գրոշներ`այն էլ այս սարափելի գնաճի պայմաններում,տառապել վարկերի համար,վախը սիրտը ապրել,որ թուրքը կարող է վաղը գալ Երևան և շարունակաբար և բնազդաբար կրկնել,որ կարևորը նախկինները չկան)))

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Սա հոգեկան շեղում է,քանի որ ակնհայտ է,որ նախկինների ժամանակ,նույն այդ բողոքողը ավելի լավ է ապրել:Սա անբացատրելի հոգեկան վիրուս է,ինչը տարածել է իրենց ցեղապետը և դեռևս խաղալով այդ բնազդների վրա փորձելու է մի ներողություն խնդրելով վերարտադրվել և վերջնականապես աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստան պետությունը:
Դա արվելու է հենց այդ նախկինացավով տառապողների ձեռքով»,-գրել  է Բաբայանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով