Նախիջեւան, Արցախ… Շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ.«Հայաստանի Հանրապետություն»

«Տարիներ առաջ Նախիջեւանի հայաթափման քաղաքականությանն անդրադառնալիս մի նյութ էի գրել՝ վերնագրելով՝ «Թող վերքը սպի չդառնա»։ Իմաստը հիմնականում սա էր. հենց վերքը սպիանում է, սկսում ենք ոչ թե մտածել գործողության մեջ՝ ինչպես նպատակադրել վերադարձնելու հայրենիքի կորսված հատվածները, այլ սկսում ենք երազել՝ պարզապես կարոտելով մեր կորսված տարածքները՝ դրանց շատ արագ «պատմական» անունը տալով։
Վերջերս Բաքվում բացված «ավարների պուրակը» ինձ ստիպում է երկրորդել՝ «այո, թող վերքը սպի չդառնա, թող մրմռա», այլապես Արցախի կորսված 75 տոկոսն էլ պատմական կդարձնենք։
Հիմա մի փոքր հեռվից գամ՝ բացելով փակագծերը։ Ժամանակին ինձ այս պատմությունը պատմել է Երեւանում բնակվող՝ Ցղնա (Նախիջեւանի գյուղերից) վերադարձի կազմակերպիչներից Համլետ Գրիգորյանը։
1988 թ. նոյեմբերի 23-ին հայրենի գյուղից վտարվեցին ցղնեցիները: 1989 թ. հունվարի 28-ին 46 ցղնեցի գյուղ վերադարձան: Բաքվի «Կոմունիստ» թերթում տպագրված «Մեր ճակատագիրն ու հողը ընդհանուր են» հրապարակման մեջ Ազերինֆորմի թղթակիցը նշում է. «Արդեն 35 ընտանիք վերադարձել են տուն… Կուսակցության Օրդուբադի շրջանի 1-ին քարտուղար Շ. Ալեսկերովն ասում է. «Մեր շրջանի աշխատավորները խորապես համոզված են, որ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բոլոր վիրավորանքները կմոռացվեն… Եթե ոմանք կասկածում են՝ վերադառնալ թե ոչ՝ կպատախանեմ՝ իհարկե, վերադարձեք: Ձեզ այստեղ հիշում են եւ սպասում»»…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով