Նախարարությունը բնակչությանը հորդորում է COVID-19-ի նշաններ առաջանալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի

 

Առողջապահության նախարարությունը բնակչությանը, հատկապես հղիներին, հորդորում է COVID-19 հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ անմիջապես դիմել հսկող բժշկին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վերջին շաբաթների ընթացքում COVID-19 հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ եւ բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ:

 

Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով