Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին առանձին էջ կամ ալիք է բացել «Տելեգրամ» հաղորդակում։
Ալիքում առաջին հրապարակումը կատարվել է ապրիլի 13-ին ու պարունակում է եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ողջույնի խոսք՝ «Ողջունում եմ բոլորին իմ Telegram ալիքում: Приветствую всех на моем Telegram-канале. Welcome to my Telegram channel.»։
Հաջորդ հրապարակումը կատարվել է ապրիլի 15-ին երկլեզու՝ հայերեն ու վրացերեն։ Այս գրառմամբ նախագահը տեղեկացրել էր ապրիլի 15-ին Վրաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման մասին։
Տելեգրամյան ալիք բացելու մասին ՀՀ նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է երեկ։ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսուհետ իր առանձին էջը կունենա «Տելեգրամ»-ում: Հետևել կարող եք այստեղ», – նշված է գրառման մեջ։