Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ երիտասարդների համար.ԿԳՄՍՆ

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, քաղաքականությամբ հետաքրքրվող և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին առաջարկում է միջազգային խորհրդարանական կրթաթոշակ՝ Բեռլինում:

Ծրագրի տևողությունն է՝ 2022 թ. մարտի 1-ից հուլիսի 31-ը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2021 թ. հուլիսի 31-ը:

Գերմանիայի Բունդեսթագի կայքում www.bundestag.de/ips զետեղված են ծրագրի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում՝ պահանջվող փաստաթղթերի ցանկը և լրացման ենթակա հարցաթերթերը: Ծրագրի վերաբերյալ համապատասխան հղում տեղադրված է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության www.eriwan.diplo.de կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ՀՀ-ում ԳԴՀ դեսպանություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով