«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը և կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալել են մի շարք արվեստագետների

 

Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը և կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալել են մի շարք արվեստագետների, որոնց հետ քննարկել են հայ ժամանակակից արվեստի և մշակույթի արդի խնդիրները։Այս  մասին  տեղեկացնում է   «Միացյալ Հայաստան» կուսակցության հանրային կապերի բաժինը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երվանդ Թարվերդյանը ներկայացրել է կուսակցության գաղափարախոսությունը, որի հիմնական առանցքն է՝ ազգային մշակույթը և ազգային միտքը։ Արվեստագետները ողջունել են կուսակցության մուտքը` քաղաքական դաշտ և կիսվել իրենց մտահոգություններով և առաջարկություններով՝ ուղղված Հայաստանում արվեստի ոլորտի զարգացմանը։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել կուսակցության ղեկավարներին, նման հետաքրքիր հանդիպման ձևաչափի համար։ Երվանդ Թարվերդյանը խոստացել է, որ հաջորդ հանդիպումը կլինի արվեստագետների ավելի մեծ կազմով , որտեղ ավելի առարկայական կդիտարկվեն բոլոր խնդիրները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով