Մեծանուն ռեժիսոր, սցենարիստ Ռոման Բալայանն այսօր դարձավ 80 տարեկան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոբելյանի առթիվ սրտանց շնորհավորում է Վարպետին:
Ռոման Բալայանն իր տաղանդի և կինոարվեստին նվիրվածության շնորհիվ կարողացել է նվաճել խորհրդային կինոյի բարձունքները: Նրա ստեղծագործությունները սիրելի են հանդիսատեսի լայն շրջանակի համար և բացահայտում են հասարակության շրջանում արմատացած խնդիրներն ու մարդկանց հոգևոր հակասությունները:
Ապրելով հայրենիքից հեռու՝ Ռոման Բալայանը մշտապես սատարել է հայ կինոյի զարգացմանը և կինոյի ոլորտում սերնդափոխության կայացմանը:
Կրկին շնորհավորում ենք Վարպետին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր վերելքներ և ամուր առողջություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով